Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Բիզնես Տեսանյութեր

ԶՊՄԿ-ն ուսանողներին առաջարկում է լուծել իրական բիզնես խնդիրներ (տեսանյութ)

Ոչ թե պարզապես ծանոթանալ արտադրությանը, այլ հասկանալ բիզնեսի իրական խնդիրները՝ լուծումներ գտնելու համար։ ԶՊՄԿ-ն հյուրընկալել է Case Key բիզնես խնդիրների լուծման մրցույթի մասնակիցներին և համակարգողներին։

Ընկերությունը Case Key բիզնես խնդիրների լուծման մրցույթին հետաքրքրել է իր գործունեության բազմազանությամբ և ոլորտային առանձնահատկություններով։ Այցի նպատակն է ուսանողներին հնարավորություն տալ տեղում ծանոթանալ ընկերության արտադրական գործընթացներին, մասշտաբներին և զարգացման ծրագրերին։

Այցելությունը թույլ կտա ավելի ամբողջական պատկերացում կազմել այն միջավայրի մասին, որտեղ հետագայում կիրառելու են իրենց գիտելիքները։ Առաջիկայում մրցույթի մասնակիցները ԶՊՄԿ-ից կստանան իրական մարտահրավերների վրա հիմնված խնդիրներ և կառաջարկեն դրանց լուծման իրենց տարբերակները։