
A
A
Իսրայելը կրկին հարվածում է Իրանին
Աջակցիր «Ա1+»-ինԻրայելը վերսկսել է հարվածել Իրանին։ Այդ մասին հայտարարել է Իսրայելի բանակը։
Տարածված հայտարարության մեջ նշվում է, որ ներկայումս Իսրայելի օդային ուժերը հարվածներ են հասցնում Թեհրանի տարածքում գտնվող իրանական ռեժիմի ռազմական օբյեկտներին։
Իսրայելի բանակը նաև հայտարարել է, որ ուրբաթ օրվանից սկսած՝ 1100 իրանական թիրախ է խոցվել։
Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացն էլ հայտարարել է, որ Իսրայելի ռազմաօդային ուժերի կործանիչները ոչնչացրել են իրանական ռեժիմի ներքին անվտանգության շտաբը։