A
A
Ջալալ Հարությունյանի դատավճիռը մնաց անփոփոխ
Աջակցիր «Ա1+»-ինԱրցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի դատավճիռը մնաց անփոփոխ. նա 5,5 տարով կազատազրկվի։
Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ, քիչ առաջ հրապարակեց Վերաքննիչ քրեական դատարանում 44-օրյա պատերազմում «Ցորի Դ-20» դիվիզիոնի 20 զինծառայողների զոհվելու գործով որոշումը։ Դատարանը Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը թողեց անփոփոխ։