Բացել լրահոսը Փակել լրահոսը
default (2)
A A
Հասարակություն

Սամվել Կարապետյանին տեղափոխել են Քննչական կոմիտե (տեսանյութ)

Գործարար, բարերար, «Տաշիր գրուպ» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանին տեղափոխել են Քննչական կոմիտե. նրա նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնված:

Սամվել Կարապետյանին մեղադրանք է ներկայացվել իշխանությունը զավթելու հրապարակային կոչի հոդվածով, քիչ առաջ հայտնեց ռուսաստանաբնակ միլիարդատիրոջ փաստաբան Արմեն Ֆերոյանը: Մյուս փաստաբանը՝ Լիանա Գասպարյանը հայտնեց, որ իրենց տեղեկություններով քննիչը միջնորդել է կալանավորել Կարապետյանին:

Փաստաբանները ապօրինի են որակում մեղադրանքը, հայտնում, որ Կարապետյանը այն չի ընդունում:

«Յուրաքանչյուր անձ կարող է այդ տեսանյութը դիտել և գնահատել՝ դա հանցագործություն է, թե հանցագործություն չէ», - ասաց փաստաբանը:

Կարապետյանը երեկ News.am-ին տված հարցազրույցում պաշտպանել էր Հայ առաքելական եկեղեցուն. - «Փոքրիկ խմբակը, մոռանալով հայոց պատմությունը, Հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է Հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա: Քանի որ ես միշտ եղել եմ Հայոց եկեղեցու կողքին ու հայ ժողովրդի կողքին, ունենալու եմ անմիջական մասնակցություն: Եթե չհաջողվի քաղաքական գործիչներին, ուրեմն մենք էլ մեր ձևով ենք մասնակցելու էդ ամեն ինչին», - մասնավորապես ասել էր գործարարը: