Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_MHM0160840
A A
Հասարակություն

Սամվել Կարապետյանն իրավապահների հետ դուրս է եկել առանձնատնից և հեռացել (տեսանյութ)

Գիշերը 3-ի սահմաններում գործարար Սամվել Կարապետյանը դուրս եկավ առանձնատնից և իրավապահների հետ հեռացավ՝ ժամեր շարունակ տան առջև սպասող աջակիցներին ասելով. - «Չմոռանաք, լավ դաս կտաք սրանց»:

Կարապետյանը, որ ժամեր առաջ եկեղեցուն աջակցող խոսք էր հղել, հայտարարեց. - «Ես մեր եկեղեցու, մեր ժողովրդի կողքին եմ: Ինչքան էլ փորձեն սևացնել, ոչ մի էլեկտրական ցանց... թքած ունեմ իրենց վրա էլ, իրենց էլցանցի վրա էլ: Ամեն ինչ լավ է լինելու, ժողովուրդը մեկ է իր խոսքն ասելու է, իրենք հասկանալու են, որ սխալվեցին»:

Կարապետյանի կարգավիճակը հայտնի չէ: Նրան ուղեկցում էր փոխոստիկանապետ Վարդան Վարդանյանը, որը լրագրողների հարցերին չպատասխանեց: