A
A
Կոտայքի մարզում «Infiniti»-ն 10 մետր բարձրությունից ընկել է կամրջի տակով անցնող երկաթգծի վրա. կան տուժածներ
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր՝ հունիսի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 00:20-ի սահմաններում «Infiniti» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ավտոճանապարհի Հյուսիսային ավտոկայանի հարևանությամբ, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, կոտրել Երևանն ազդարարող ցուցանակը և մոտ 10 մետր բարձրությունից ընկել կամրջի տակով անցնող երկաթգծի վրա:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը տեղափոխվել է Հերացու անվան 1-ին համալսարանական հիվանդանոց:
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ և ըստ տեղեկությունների՝ կա ևս 1 տուժած: Քննչական բաժինն ու ոստիկանությունը պարզում են վարորդի և տուժածների ինքնությունը: Օպերատիվորեն ժամանել են նաև «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության ներկայացուցիչները: