A
A
Հայաստանը կներկայացնի Էլինա Դանիելյանը
Այսօր Դոնի Ռոստովում կմեկնարկի ՖԻԴԵ-ի 2011-12 թթ կանանց Մեծ մրցանակի առաջին փուլը:
Այդ մրցաշարում հանդես կգան 7 երկրների 12 գրոսմայստերներ, այդ թվում մեր ուժեղագույն շախմատիստուհի Էլինա Դանիելյանը:
Երեկ կայացած վիճակահանության արդյունքներով այսօր կայանալիք 1-ին տուրում նա սեւերով կմրցի Ռուսաստանի ներկայացուցիչ Նադեժդա Կոսինցեւայի հետ: