Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Էրիկն արժանացավ «Հանդիսատեսի համակրանք»-ին

Մշակույթ
a312fa1e2692a1ed88a09f6e5323fc54

Երեկ ուշ երեկոյան Յուրմալայում ավարտվեց «Նոր Ալիք 2011» երգի փառատոնը: Մրցույթի հաղթող դարձավ ամերիկացի Ջեյդեն Ֆելդերը: Նա հավաքեց 341 միավոր:

Առաջին հորիզոնականը զբաղեցրած ամերիկացի մասնակիցը ստացավ 50 000 եվրո դրամական պարգև: Երկրորդ տեղը զբաղեցրեց ուկրաինուհի Մաշա Սոբկոն, որը ստացավ 30 000 եվրո, իսկ 3-րդ հորիզոնականում հայտնված Ռուսատանի մասնակիցներին հանձնվեց 20 000 եվրո:

Հայաստանը ներկայացնում էր երգիչ Էրիկ Կարապետյանը, որը զբաղեցրեց 5 -րդ հորիզոնականը: Նա նաև արժանացավ «Հանդիսատեսի համակրանք» մրցանակին:

Մրցույթին մասնակցում էին 14 երկրների մասնակիցներ:

Տարբեր տարիներին Հայաստանն այս մրցույթին ներկայացրել են Էմմին, Ռազմիկ Ամյանը, Մհերը, իսկ 2010թ. «Նոր ալիք»-ի հաղթող ճանաչվեց երգչուհի Սոնա Շահգելդյանը: