A
A
Անհավանական զգացողություններ են. Հենրիխ Մխիթարյան
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ, Միլանի «Ինտեր»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն անդրադարձել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում «Բարսելոնա»-ի դեմ տարած հաղթանակին:
«Արեցինք հնարավոր ամեն ինչ: Հավատում էինք ինքներս մեզ մինչ վերջին րոպեն ու միասնական էինք, ինչպես մեկ թիմ մեր երկրպագուների հետ, որոնք մեզ առաջ էին մղում ամեն վայրկյան:
Անհավանական զգացողություններ են»,-սոցցանցերի իր էջերում գրել է Մխիթարյանը: