Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

«Միասնություն» դաշինքը Փարաքարում տոնում է հաղթանակը (տեսանյութ)

Փարաքար համայնքի ղեկավարումը ստանձնելու համար հայտ էին ներկայացրել քաղաքական չորս ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր», «Ազգային առաջընթաց», «Կայունություն» կուսակցությունները և «Միասնություն» կուսակցությունների դաշինքը՝ բաղկացած «Ապրելու երկիր» և «Հաղթանակ» կուսակցություններից:

 

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է Փարաքար համայնքի 16 ընտրական տեղամասերից 12-ում ընտրության արդյունքների նախնական պատկերը։

Այն այսպիսին է․

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն - 2 468,

«Միասնություն» կուսակցությունների դաշինք - 4 798,

«Ազգային առաջընթաց» կուսակցություն - 523,

«Կայունություն» կուսակցություն - 337,

Անճշտությունների գումարային չափը՝ 104,

Անվավեր քվեաթերթիկների թիվը՝ 13։