A
A
Ուկրաինան պատրաստ է հրադադարին. Մարկո Ռուբիո
Աջակցիր «Ա1+»-ին«Թրամփը հրադադար է ցանկանում, Ուկրաինան պատրաստ է, ԱՄՆ-ն սպասում է Ռուսաստանի արձագանքին» – «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։
Նրա խոսքով, ԱՄՆ-ն պատրաստվում է Ռուսաստանին փոխանցել Ուկրաինայում հրադադարի վերաբերյալ առաջարկները։
Թրամփի խորհրդական Մայք Ուոլցն իր հերթին նշել է, որ Վաշինգտոնը կհաղորդի Մոսկվային, որ փոխադարձ քայլերը խաղաղության հասնելու բանալին են։
Բանակցությունների ընթացքում պատվիրակությունները կարևորել են հումանիտար ջանքերի դերը՝ որպես խաղաղ գործընթացի մաս, իսկ ուկրաինական կողմը ներկայացրել է հակամարտության դադարեցմանն ուղղված կոնկրետ քայլեր և առաջարկներ։
Մոտ օրերս նախատեսվում է բանակցություն Ռուսաստանի ներկայացուցչի հետ, հավելել է Ուոլցը։