Լևիկ Միքայելյանը հաղթեց ադրբեջանցուն և դարձավ Եվրոպայի չեմպիոն
Աջակցիր «Ա1+»-ինԱլբանիայի մայրաքաղաք Տիրանայում ընթացող ըմբշամարտի Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնության 61 կգ քաշային կարգում Լևիկ Միքայելյանը նվաճեց չեմպիոնի տիտղոսը։
Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից հայտնում են, որ եզրափակիչում նա հաղթեց ադրբեջանցի մրցակցին՝ Ալլահվերդիևին։
Ըմբիշ Խաչատուր Խաչատրյանը դարձավ Մ23 տարեկանների ԵԱ-ի բրոնզե մեդալակիր
Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի մինչև 23 տարեկանների ընտրանին երկրորդ մեդալն է նվաճել Եվրոպայի առաջնությունում:
Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում անցկացվող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնությունում Հայաստանի հավաքականի անդամ, 125 կգ քաշային Խաչատուր Խաչատրյանը նվաճեց բրոնզե մեդալ:
Երրորրդ տեղի համար գոտեմարտում Խաչատրյանը մրցեց Լեհաստանից Միխալ Դուբովսկու հետ և առավելության հասավ 10:0 հաշվով:
Կնյազ Իբոյանը` Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր
Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի մինչև 23 տարեկանների ընտրանին երրորդ մեդալն է նվաճել Եվրոպայի առաջնությունում:
Ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Կնյազ Իբոյանը դարձավ ԵԱ-ի արծաթե մեդալակիր: Եզրափակիչում Իբոյանը մրցեց միջազգային ֆեդերացիայի դրոշի ներքո հանդես եկող Մուհամեդ Խանիևի հետ և զիջեց 12:1 հաշվով: