Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Առանց աջակցության

Սպորտ
2842a6fb7a89cbdeec930f2016e35312

ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի որակավորման 2-րդ փուլի «Վիկտորիա» - «Փյունիկ» պատասխան խաղին մնացել է չիրացված 500 տոմս:

Ինչպես տեղեկացնում է չեխական ակումբի պաշտոնական կայքէջը, անցած շաբաթվա մեջ վաճառվել է այդ խաղի 4500 տոմսերը: Քանի որ «Փյունիկը» հրաժարվել է իրեն հասանելիք 300 տոմսից, ապա դրանք , ինչպես նաեւ մնացած 200-ը, նույնպես հանվել են ազատ վաճառքի:

Հարկ է նշել, որ «Վիկտորիայի» մարզադաշտը նախատեսված է 7475 հանդիսականների համար, սակայն այժմ վերանորոգման աշխատանքներ են տարվում նրանում, այդ իսկ պատճառով ակումբը տպագրել է ընդամենը 5000 տոմս:

Երեւանի «Փյունիկը» Պլզեն է մեկնել այսօր առավոտյան: Թիմի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը առաջիկա խաղին պատրաստվելու համար ընդգրկել է 18 ֆուտբոլիստ: Նրանց թվում է նաեւ հարձակվող Էդգար Մանուչարյանը, որն այս ամսվա սկզբին վնասվածք էր ստացել մարզման ժամանակ եւ ստիպված բաց է թողել չեմպիոնների լիգայի առաջին հանդիպումը:

Նշենք, որ թիմերի առաջին հանդիպումն ավարտվել է Չեխիայի չեմպիոնի խոշոր հաշվով հաղթանակով (4:0):