Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Միկան» նոր գլխավոր մարզիչ է նշանակել

Սպորտ
84bd2311d199fb7b31537cce7cdde45c

Երեւանի «Միկայի» նոր գլխավոր մարզիչ է նշանակվել սլովակ մասնագետ Յոժեֆ Բուբենկոն։

Այդ մասին «Ա1+»-ի մարզական լրագրողին տեղեկացրին ակումբի մամուլի կենտրոնից:

60-ամյա մարզիչն այդ պաշտոնում կփոխարինի 69-ամյա Էդուարդ Մարգարովին, ով Արմեն Շահգելդյանի պաշտոնանկությունից հետո գլխավոր մարզչի պաշտոնակատարն էր:

Յոժեֆ Բուբենկոն ժամանակին աշխատել է Բրատիսլավայի «Ինտերում», հունական «Պանիոնիսում» եւ «Իրակլիսում», իսկ վերջերս գլխավորել է Սլովակիայի երիտասարդական հավաքականը: 2000 թ նա ճանաչվել է Սլովակիայի լավագույն մարզիչ:

Ինչպես հայտնեց «Միկայի» մամուլի քարտուղար Աշոտ Մարտիրոսյանը, Բուբենկոյին օգնելու են նրա հայրենակից, 38-ամյա մասնագետ Ժոլտ Հորնյակը, ինչպես նաեւ թիմում աշխատող մարզիչներ Հակոբ Մկրյանը, Տիգրան Ասլանյանը եւ Արամ Ոսկանյանը։

Նշենք, որ «Միկան» այժմ պատրաստվում է հուլիսի 21-ին կայանալիք Եվրոպայի լիգայի որակավորման 2-րդ փուլի պատասխան խաղին: Այդ օրը մեր թիմը հյուրընկալելու է նորվեգական «Վոլերենգենին», որին Օսլոյում զիջել է 0:1 հաշվով։