Սկանդալ Երեւանում
Աղմկահարույց սկանդալով ավարտվեց բռնցքամարտի Հայաստանի 2011 թ առաջնությունը, որը այսօր կայացավ Երեւանի «Դինամո» մարզադահլիճում:
Ծանր քաշային կարգի մրցումներում 2-րդ տեղը գրաված Հակոբ Մելքոնյանը ոչ միայն հրաժարվեց արծաթե մեդալից, այլեւ պատռեց իրեն տրված պատվոգիրը:
Բանն այն է, որ եզրափակիչ մրցամարտի առաջին ռաունդում ռինգի մրցավարը տեխնիկական հաղթանակ շնորհեց էջմիածնեցի բռնցքամարտիկին, սակայն վերջինիս մրցակից Բագրատ Օհանյանը բողոքարկեց եւ հասավ այն բանին, որ մենամարտը շարունակվեց: Արդյունքում` միավորներով հաղթեց հենց գյումրեցի բռնցքամարտիկը եւ դարձավ Հայաստանի չեմպիոն, ինչը մրցանակաբաշխության ժամանակ իր անվայել պահվածքով չընդունեց Հակոբ Մելքոնյանը:
Ինչեւէ, 2011 թ Հայաստանի չեմպիոն դարձան հետեւյալ բռնցքամարտիկները.
Կանայք
48 կգ - Անուշ Գրիգորյան
52 կգ - Արմենուհի Եղոյան
56 կգ - Լիաննա Ղուկասյան
60 կգ - Արմինե Սինանյան
64-69 կգ - Աննա Հովհաննիսյան
Տղամարդիկ
49 կգ - Սուրեն Առաքելյան
52 կգ - Դերենիկ Գիժլարյան
56 կգ - Ալեքսան Շախյան
60 կգ - Արա Պուլուզյան
64 կգ - Հրայր Մաթեւոսյան
69 կգ - Արթուր Քիրաջյան
75 կգ - Անդրանիկ Հակոբյան
81 կգ - Ռուսլամ Իբրահիմյան
91 կգ - Ազատ Դավթյան
+91 կգ - Բագրատ Օհանյան
Հավելենք, որ Հայաստանի այս տարվա առաջնությանը մասնակցեցին 127 բռնցքամարտիկ` 14 մարզուհի եւ 113 մարզիկ: