Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Փաշինյանը Մյունխեն մեկնելուց առաջ Գյումրու քաղաքապետի ընտրությունների հարցն է քննարկել ՔՊ-ում (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը Մյունխեն մեկնելուց առաջ ՔՊ Նախաձեռնող խմբի նիստին է մասնակցել ու ՔՊ-ականների հետ քննարկել Գյումրու քաղաքապետի ընտրությունների անցկացման հարցը: Այդ մասին տեսանյութը Փաշինյանը տեղադրել է ֆեյսբուքյան իր էջում։ Նիստին Գյումրու քաղաքապետի պաշտոնակատար Սարիկ Մինասյանն էլ է ներկա եղել։ Այսօր ԿԸՀ-ն հայտարարություն տարածեց, որ Գյումրիում քաղաքապետի արտահերթ ընտրությունները մարտի 30-ին են նախատեսված։