Բացել լրահոսը Փակել լրահոսը
476210862_999107315575954_9105816562643100929_n
A A
Պաշտոնական

Մի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում

Հանրապետության տարածքում կան դժվարանցանելի ճանապարհներ. ՆԳՆ Ոստիկանությունն ու Փրկարար ծառայությունը ճանապարհներին իրականացնում են ուժեղացված ծառայություն։
 
🌨 ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։
 
❄️ Սարավան-«Զանգեր» կոչվող ճանապարհահատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար:
❄️ Կիրանց-Ոսկեպար ավտոճանապարհը դժվարանցանելի է բեռնատարների համար։
❄️ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար:
 
❄️ Սյունիքի, Տավուշի մարզերում, Արագածի տարածաշրջանում, Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում, Վարդենյաց լեռնանցքում, Տիգրանաշենի ոլորաններում, Վանաձոր, Ստեփանավան, Տաշիր, Սպիտակ, Հրազդան քաղաքներում տեղում է ձյուն:
💨«Զանգեր» կոչվող հատվածում մառախուղ է, ինչը զգալիորեն նվազեցնում է տեսանելիությունը։
 
 Գորայք-«Զանգեր» կոչվող հատվածում և Աշոցքի տարածաշրջանում բուք է:
Հաշվի առնելով եղանակային պայմաններն ու տեղումները՝ ՆԳՆ Ոստիկանությունն ու Փրկարար ծառայությունը հանրապետության ողջ տարածքում իրականացնում են ուժեղացված ծառայություն՝ ապահովելով երթևեկության մասնակիցների անվտանգությունը։
Հարգելի՛ քաղաքացիներ հորդորում ենք.
✔️ երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով,
✔️ լինել առավել զգոն և ուշադիր՝ պահպանելով երթևեկության կանոնները։
Մաղթում ենք անվտանգ երթևեկություն։