A
A
Առանձին վայրերում ձյան տեղումները կլինեն զգալի
Աջակցիր «Ա1+»-ինՄիջերկրական ծովից ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված հունվարի 13-ին կեսօրից հետո դեպի երեկո, հունվարի 13-ի լույս 14-ի գիշերը շրջանների մեծ մասում, 14-ի ցերեկը և 15-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, 13-ի ցերեկը նախալեռնային և հովտային գոտում ձնախառն անձրևի և անձրևի, 13-ի լույս 14-ի գիշերը ողջ հանրապետությունում ձյան տեսքով։
Հունվարի 13-ի երեկոյան և 14-ի գիշերը առանձին վայրերում ձյան տեղումները կլինեն զգալի, լեռնային առանձին գոտիներում սպասվում է քամու ուժգնացում 15-18մ/վրկ, բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Օդի ջերմաստիճանը հունվարի 14-16-ին աստիճանաբար կնվազի 10-13 աստիճանով։
Ջերմաստիճանի անկմամբ պայմանավորված, հունվարի 13-ի լույս 14-ի գիշերը և առավոտյան հանրապետության ավոտաճանապրահներին սպասվում է մերկասառույց։