Բացել լրահոսը Փակել լրահոսը
475806664_597840533212053_7713260460485947577_n
A A
Պաշտոնական

Արգելափակումից դուրս են բերել 10 ավտոմեքենա

Փետրվարի 2-3-ը  ՆԳՆ ՓԾ Արագածոտնի, Լոռու, Գեղարքունիքի և Կոտայքի մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Ապարանի ջրամբարի մոտակայքում, Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհին, Գավառ քաղաքում, Լեռնանիստ գյուղի դաշտերում, Ֆանտան գյուղի մոտ և Տաշիր-Գյումրի ավտոճանապարհին։

Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 10 ավտոմեքենա և 34 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։