Ղարիբ Բաբայանը չկալանավորվեց. նա ազատ արձակվեց դատարանի դահլիճից (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՂարիբ Բաբայանն ազատ է արձակվել դատարանի դահլիճից, նրան կալանավորելու դիմումը դատարնը մերժել է։ Նրա պաշտպանը հայտնել է, որ դատարանը որոշել է Ղարիբ Բաբայանի նկատմամբ խափանման միջոց ընտրել հրապարակային խոսքը սահմանափակելը և վարչական հսկողությունը:
Հիշեցնենք, որ Քննչական կոմիտեն այսօր հայտարարություն է տարածել՝ հայտնելով, որ Հանրապետության հրապարակում մի խումբ օտարերկրացիների մասնակցությամբ տեսանյութ տարածող անձը ձերբակալվել է. «Ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն և թշնամանք հրահրելուն և քարոզելուն ուղղված հրապարակային խոսքի, ինչպես նաև այդ նպատակով նյութեր տարածելու դեպքի առթիվ ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից ներկայացված հանցագործության մասին պատշաճ հաղորդման հիման վրա 2025 թվականի հունվարի 31-ին ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։