Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

ԵՄ առաքելությունը Մարտունիում հետևել է իրավիճակին հայ-ադրբեջանական սահմանին

Հայաստանում ԵՄ առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը միացել է Մարտունու պարեկային խմբին և հետևել հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին: Այդ մասին ասվում է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության X-ի միկրոբլոգում։

Նա նաև շնորհակալություն է հայտնել տեղի բնակիչներին սուրճի և հյուրընկալության համար:

«ՀՀ-ում ԵՄ առաքելությունը հպարտ է համայնքի վստահությամբ և կշարունակի հավատարիմ մնալ տարածաշրջանում անվտանգության ապահովմանը»,-ասվում է գրառման մեջ:

ՀՀ-ում ԵՄ առաքելության տեղակայումը ՀՀ–ում երկարացվել է ևս 2 տարով՝ մինչև 2027–ի փետրվարը։