A
A
Դավիթ Առուշանյանի պատգամավորական լիազորությունները դադարեցվեցին
Աջակցիր «Ա1+»-ին«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով ընտրված պատգամավոր Դավիթ Առուշանյանի՝ պատգամավորի լիազորությունները դադարեցվել են:
«Հիմք ընդունելով պատգամավորի հրաժարականի մասին դիմումը եւ առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի եւ 155-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի պահանջներով՝ դադարած համարել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով ընտրված պատգամավոր Դավիթ Առուշանյանի՝ պատգամավորի լիազորությունները»,- ասվում է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի պարտականությունները ժամանակավոր կատարող Ռուբեն Ռուբինյանի ստորագրած արձանագրության մեջ:
Հիշեցնենք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 13-ին, ընդունելով Գյումրիում անցկացված փրայմերիզի մասնակիցներին, հայտնել էր, որ որոշել է Կառավարությանը ներկայացնել Դավիթ Առուշանյանի թեկնածությունը՝ որպես Շիրակի մարզպետ: