Բացել լրահոսը Փակել լրահոսը
64rpPbcBlB6q9tPrrApjSM1ziG9U8UMl
A A
Պաշտոնական

«Չոր աչքի համախտանիշ»-ի զարգացումը՝ էկրանային ժամանակի չարաշահման արդյունք

Էկրանները մեր առօրյայի անբաժան մասն են և չեն կարող ազդեցություն չունենալ տեսողության վրա, հայտնում է Առողջապահության նախարարությունը։

Մեծահասակների դեպքում հիմնական ազդեցությունը էկրանային ժամանակի չարաշահումն է, «Չոր աչքի համախտանիշ»-ի զարգացումը՝ հոգնածություն, քոր և լարվածություն, կարմրություն, ցավ, օտար մարմնի զգացողություն աչքում, էկրաններից կապույտ լույսի երկարատև (2 ժամ և ավելի) ճառագայթման պատճառով` քնի խանգարումներ:

Փոքր տարիքում հետևանքները կարող են ավելի լուրջ լինել՝ կարճատեսության պրոգրեսիա, ակոմոդացիոն սպազմ, շլություն և այլն։ Ամենատարբեր խնդիրների հիմք կարող են լինել նաև անբավարար լուսավորությունը կամ գերլուսավորությունը աշխատելու ժամանակ։

Ի՞նչ անել. պարբերաբար կատարել ընդմիջումներ` կիրառելով
«20 20 20» կանոնը:

👁20 րոպեն մեկ էկրանից կտրվե՛ք:
👁 20 վայրկյան նայե՛ք 20 ոտնաչափ հեռավորության վրա որևէ առարկայի:

Աշխատելիս համակարգչի էկրանը պետք է լինի ճիշտ հեռավորության վրա, ցանկալի է պարբերաբար դադար տալ, հաճախ աչքերը թարթել էկրանի առաջ գտնվելու ընթացքում և օգտագործել աչքի խոնավացնող կաթիլներ, կրել ուլտրամանուշակագույն և կապույտ լույսից պաշտպանիչ շերտով ակնոց։