A
A
ԵԱՀԿ Մինսկի խումբը ենթակա է լուծարման. Զախարովա (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԼեռնային Ղարաբաղի կարգավորման հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի բոլոր կառույցները ենթակա են լուծարման, հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Մինսկի համաժողովի բոլոր կառույցները, այսինքն ՝ Մինսկի խումբը և Լեռնային Ղարաբաղի կարգավորման գծով ԵԱՀԿ գործող ներկայացուցչի պաշտոնը, ենթակա են լուծարման։Կարծում ենք, որ համապատասխան որոշում կայացնելու օպտիմալ ճանապարհը Բաքվի և Երևանի համատեղ առաջարկն է ՝ վերացնել նշված ինստիտուտները»,-նշել է նա։
Զախարովան ընդգծել է, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների մանդատը կորցրել է իր արդիականությունը այն բանից հետո, երբ Հայաստանը 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում կայացած գագաթնաժողովի արդյունքներով Ղարաբաղը ճանաչել է Ադրբեջանի անբաժանելի մաս։