Բացել լրահոսը Փակել լրահոսը
470480639_1018721266963923_5347954764932555233_n
A A
Պաշտոնական

Գևորգ Պապոյանը հանդիպել է տեքստիլ արդյունաբերության ոլորտի ներկայացուցիչների հետ

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը դեկտեմբերի 26-ին հանդիպել է տեքստիլ արդյունաբերության ոլորտի ներկայացուցիչների հետ։ Հանդիպմանը ներկա են եղել նաև նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը, ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության (UNIDO), Միջազգային առևտրի կենտրոնի, Հայաստանի Նորաձևության և հագուստի պալատի ներկայացուցիչներ։

🧵Քննարկվել են Հայաստանում տեքստիլ արդյունաբերության զարգացման միտումները, ոլորտում իրականացվող պետական քաղաքականությունը, առկա խնդիրներն ու դրանց լուծման հնարավոր ուղիները։

🪡 Հանդիպման մասնակիցները բարձրացրել են իրենց հուզող հարցերը, որոնք վերաբերում էին, մասնավորապես, առցանց վաճառքների կազմակերպման հարցում պետական աջակցության հնարավորություններին, աշխատակիցների վերապատրաստմանն ու ընկերություններում սկսնակ մասնագետների ներգրավմանը։

Քննարկվել են նաև Հայաստանում արտադրվող տեքստիլ արտադրանքի հավելյալ արժեքը բարձրացնելու հնարավորություններն ու վերջիններիս մրցունակության բարձրացման ուղիները։

🔸 Անդրադարձ է կատարվել տեղական տեքստիլ արտադրանքի հետվերադարձի մեխանիզմներին առնչվող հարցերի, ճանաչելիության բարձրացման նպատակով միջազգային ցուցահանդեսներին մասնակցությանը։

⚙️ Նախարար Գևորգ Պապոյանը նշել է, որ հաշվի առնելով տեքստիլ արդյունաբերության ներուժը՝ Հայաստանի կառավարությունը շահագրգռված է խթանելու ոլորտի զարգացմանը և այդ նպատակով իրականացվում են մի շարք ծրագրեր, այդ թվում՝ բարձր որակավորում ունեցող մասնագետների ներգրավման միջոցառումը, արտադրական կարողությունների արդիականացման աջակցման ծրագիրը, տնտեսապես բարդ ապրանքների արտադրությանը պետական աջակցության ծրագիրը, ինչպես նաև գերակա ոլորտում մաքսատուրքից ազատումը։

Հանդիպման արդյունքում նախարարը տվել է հանձնարարականներ ոլորտի ներկայացուցիչների կողմից բարձրացված մի շարք հարցերին ու խնդիրներին նախարարության լիազորությունների շրջանակում բավարար լուծումներ տալու վերաբերյալ։