«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանի ասուլիսը․ ուղիղ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից նախկին նախագահներին ուղղված բանավեճի հրավերին․
«Դրած՝ լուրջ դեմքով համոզում է, որ մածունը սև է ու հրավիրում է բանավեճի․ եկեք բանավիճենք՝ մածունը սև է, թե սև չի: Ամենահետաքրքրականն իր առաջնային պնդումն էր, որ 30 տարի շարունակ Հայաստանը բանակցել է Արցախը Ադրբեջանին տալու մասին։ Եկեք՝ պատկերացնենք այդ գործընթացը։ 30 տարի շարունակ Հայաստանի երեք պաշտոնաթող նախագահները, Ռուսաստանի նախագահները, Միացյալ Նահանգների նախագահները, Ֆրանսիայի նախագահները, իրենց ներկայացուցիչները Մինսկի խմբում նստել են ու, ո՞նց է նոր տարվա մեր սեղաններին, որ ասում են՝ վերցրեք այս բլինչիկը, ասում է՝ չէ, չէ, նույն պրոցեսն է տեղի ունեցել․ բոլորով Ադրբեջանի ղեկավարությանն ասել են՝ դե վերցրեք, վերցրեք Ղարաբաղը, ասել է՝ չէ, չէ»,- ասել է նա։