Բացել լրահոսը Փակել լրահոսը
684950511_1447746374056032_4690735381972585313_n
A A
Մարզեր Պաշտոնական

Ջրային կոմիտեի նախագահը Գեղարքունիքի մարզում էր

Ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանն ու տեղակալ Կարեն Դաղբաշյանն աշխատանքային այցով Գեղարքունիքի մարզում էին։
 
Այցելության առաջին կանգառը Մարտունի քաղաքն էր, որտեղ գտնվում է «Գեղարքունիք» ՋՕԸ-ի գլխամասը։ ՋԿ ղեկավար կազմը հանդիպում է ունեցել տնօրեն Արտաշ Սարդարյանի հետ, ծանոթացել ՋՕԸ-ի շենքային պայմաններին, լսել աշխատակիցներին հուզող հարցերն ու մտահոգությունները։
 
Քննարկմանը ներկա են եղել «Գեղարքունիք» ՋՕԸ-ի Վարդենիսի և Գավառի տեղամասերի պետերը։ Դիտարկվել են մարզում հնարավոր նոր մշակաբույսերի աճեցման, գյուղատնտեսության վարման, մասնավորապես՝ այգեգործության և մշակաբույսերի ճիշտ ընտրության վերաբերյալ հարցեր։
 
Այնուհետև Սարդարյանը ՋԿ ղեկավար կազմին ուղեկցել է ՋՕԸ-ի սպասարկման տարածքներ, որտեղ նրանք ծանոթացել են գարնան նախապատրաստական աշխատանքներին և հիդրոտեխնիկական կառույցների ընթացիկ վիճակին, մասնավորապես՝ այցելել են Մարտունու, Աստղաձորի, Զոլաքարի և Ծովինարի պոմպակայաններ։
 
Այցելություն է իրականացվել նաև Աստղաձորի ապագա ջրամբարի թասի տարածք․ նախատեսվող ջրամբարը զգալիորեն կթեթևացնի հարակից պոմպակայանների ծանրաբեռնվածությունը։
 
Ղալամքարյանն ու Դաղբաշյանն այցելել են նաև Մարտունու կեղտաջրերի մաքրման կայան, հետևել ջրի մեխանիկական մաքրման գործընթացին, այդ թվում՝ մաքրման կայանից դուրս եկող ջրի հետագա ընթացքին։
 
Այցելությունը եզրափակվել է Ծովինար բնակավայրում, որտեղ ՋԿ ղեկավարները այցելել են «Արփա–Սևան» թիվ 2 թունելի ելքամաս, դիտարկել ջրանցքով Սևանա լիճ տեղափոխվող ջրի ընթացքը և ջրաչափական դիտակետը։