«Վրացին գալիս ա մեր քթի տակ առևտուր անում, մեր բերքը պադվալներում փտում է». այգեգործ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀարություն Միրզոյանը Խորհրդային միության տարիներին Դեղձավանի գլխավոր գյուղատնտեսն է եղել, հետո գյուղխորհրդի նախագահի տեղակալ ,այնուհետև, մի քանի տարի էլ ուժերն է փորձել Դեղձավանի գյուղապետի պաշտոնում, ասել է թե ՝ աշխատանքային հարուստ կենսագրություն ունի: Շուրջ 10 տարի նա անցել է վաստակած հանգստի,կենսաթոշակառու է ,բայց պարապ չի մնում ,այգեգործության ոլորտում նա մեծ փորձառություն ունի:
« Զբաղվում եմ գյուղտնտեսությամբ,սա իմ տնամերձ այգին է, մի հեկտար էլ վարձակալած ունեմ, ամեն ինչ էլ մշակում եմ ,հիմնականում՝ կառալյոկ,թուզ,ձիթենի »,-ասում է Հարություն Միրզոյանը:
Դեղձավանում գարունը չի գնացել,անձյուն ձմռանը փոխարինում է չոր ու ցամաք գարնանային եղանակը, արդյունքում ՝ տարին 12 ամիս հողի հետ աշխատանքները չեն դադարում, -ասում է այգեգործը և հույսով սպասում, որ եկող տարին գոնե նպաստավոր կլինի հատկապես այգեգործության համար:
Դեղձավանը մի ժամանանակ պտղի արտադրությունում առաջատար էր դեղձի այգիներով, բայց հիմա գրեթե դեղձ չկա ,տնկիները մասսայական չորացան ,դրանց փոխարինելու եկան հիմնականում ձիթենու,արքայանարնջի այգիները:
Նրա կարծիքը գյուղանտնեսության վերաբերյալ հիմնված է երկարամյա փորձի հիման վրա: Ասում է՝ Դեղձավանը կարող էր լիներ տարածաշրջանում առաջատար՝ ոչ միայն պտղատու այգիների մշակությամբ ,այլև անասնապահությամբ: Բայց 90-ականերին հայ-վրացական սահմանազատման աշխատանքներից հետո գյուղի հողատարածքներից շուրջ 50 հեկտարից ավելին մնաց սահմանի հակառակ կողմում՝ փշալարից այն կողմ, դեղձավանցուն էլ մի պատառ հող մնաց մշակելու համար -ասում է Հարություն Միրզոյանը:
Անկյուն+3, Ալավերդի