A
A
Արմեն Գրիգորյանը Դոհայում Հաջիևի հետ կմասնակցի պանելային քննարկման
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը դեկտեմբերի 5-ին աշխատանքային այցով կմեկնի Կատարի Պետության մայրաքաղաք Դոհա, որտեղ «Դոհա ֆորում»-ի շրջանակներում Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ կմասնակցի «Հայաստան–Ադրբեջան տևական խաղաղություն. Վաշինգտոնյան համաձայնագիրը և համատեղ ապագան» թեմայով պանելային քննարկմանը։