Բացել լրահոսը Փակել լրահոսը
a3f43edb0cc5dceebf4e9ff4cfc4040c
A A
Մարզեր

Գորիսի պետական քոլեջի նորանշանակ ղեկավարը ոստիկանական ուժերի օգնությամբ է մտել քոլեջ (տեսանյութ)

 Գորիսի պետական քոլեջի նոր ղեկավար նշանակված Արմինե Կոլյանը, ոստիկանական ուժերի օգնությամբ, մտել է Գորիսի պետական քոլեջ։ Նրա խնդրանքը դասախոսներին և ուսանողներին՝ ներս գալու և զրուցելու, առայժմ մերժման է արժանանում, գրում է «Սյունյաց երկիր» թերթը։

Նշվում է, որ դասախոսներն ու ուսանողները պնդում են իրենց պահանջը, իսկ ոստիկանները՝ Գորիսի ոստիկանապետ Կարեն Հովսեփյանի գլխավորությամբ, զբաղված են տնօրենի նորանշանակ պաշտոնակատարի պաշտպանությամբ։