Բացել լրահոսը Փակել լրահոսը
ՃՏՊ Երևան-Երասխ ավտոճանապարհին․ կա տուժած
A A
Պաշտոնական

Վթար Երևան-Երասխ ավտոճանապարհին․ կա տուժած

Դեկտեմբերի 25-ին, ժամը 17:59-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շահումյան գյուղի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

 

Պարզվել է, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 31-րդ կմ-ին բախվել են «Opel» (վարորդ՝ Ա․ Ա․, ծնված 2002 թ․) և «Toyota» (վարորդ՝ Ն․ Բ․, ծնված 1997 թ․) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Opel» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է։

 

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Opel» մակնիշի ավտոմեքենայի վարորդին տեղի ուժերով դուրս են բերել ավտոմեքենայից, ով հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

 

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, ուղղել «Opel» մակնիշի ավտոմեքենան և մոտեցրել ավտոքարշակին։