Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Տնտեսություն Հասարակություն

Պետական պարտքը՝ նոր բարձունքներ կգրավի․ Երևանի տրանսպորտի գործադուլն ու թանկացումը (տեսանյութ)

Պետական պարտքը՝ նոր բարձունքներ կգրավի․ Երևանի տրանսպորտի գործադուլն ու թանկացումը

Թեմայի այս շաբաթվա թողարկմանը ներկայացրել ենք․

  • Պետական պարտքը նոր ռեկորդներ կսահմանի,
  • ՏՏ ոլորտի նոր արտոնությունները հաստատվեցին,
  • Երևանի տրանսպորտի գործադուլն ու թանկացումը

Տնտեսության աճի և պարտքի մասին

2025 թվականի համար կառավարությունն ավելի ցածր տնտեսական աճ է կանխատեսում, քան 1-2 ամիս առաջ։ Այս շաբաթ խորհրդարան ներկայացված բյուջեի նոր նախագծում կառավարությունը կանխատեսում է, որ տնտեսական աճը լինելու է 5,1 տոկոս։ Նախկին կանխատեսումը 5,6 տոկոս էր։

2025-ի վերջերին միայն կառավարության պարտքը կհասնի 5 տրիլիոն 914 միլիարդ դրամի։ Բայց առայժմ, հոկտեմբերի վերջի տվյալներով պետական պարտքը մոտ 4 տրիլիոն 900 միլիարդի դրամի մոտ է կամ 12 միլիարդ 630 միլիոն դոլար։

Մանրամասները դիտեք տեսանյութում։

 

Լուրերի մասին

ՏՏ ոլորտին արտոնություններ տվող նախագիծը փոփոխվել է, բայց արտոնության ընդհանուր բյուջեն պահպանվում է՝ մոտ 30 միլիարդ դրամ։ Խորհրդարանը վերջնական ընդունել է նախագիծը։

Սրան հակառակ, հարկերը բարձրացվելու են առնվազն հաշվապահական, ֆինանսական և իրավաբանական խորհրդատվության ծառայությունների համար։ Ազգային ժողովը ընդունել է օրենքի նախնական տարբերակը, որում հիշատակվում էին նաև այլ մասնագետներ, օրինակ՝ շինարարները։

Մյուս լուրերը դիտեք տեսանյութում։

 

Բացատրական թեմայի մասին

Հետազոտողները խնդիրներ են տեսնում ՏՏ ոլորտում․ աշխատավարձերը մոտեցել են միջազգային մակարդակին, ու ոլորտի աճը դանդաղել է։ Տնտեսագետ, «Ամբերդ» վերլուծական կենտրոնի փորձագետ Նարեկ Կարապետյանը ներկայացնում է, թե ինչ քայլեր են պետք ոլորտը ուշքի բերելու համար։

Վերլուծությունը դիտեք տեսանյութում։

 

Երևանի տրանսպորտի թեմայի մասին

Այս շաբաթվա երեքշաբթին բարի չէր երևանցիների համար։ Առավոտյան ավտոբուսների վարորդները գործադուլ էին սկսել և պահանջում էին բարելավել իրենց աշխատանքային պայմանները և բարձրացնել աշխատավարձերը։ Ավելի կոնկրետ պահանջներից էր նաև վերջին կանգառների տարածքներում սանհանգույցների առկայությունը։

Իրավիճակն ավարտվեց 32 վարորդների ազատումներով, իսկ փոխքաղաքապետը վստահեցրեց, որ դիմել են դատախազություն, քանի որ հնարավոր է՝ քրեական հոդված լինի։

Մանրամասները դիտեք տեսանյութում։

 

Ա1+-ի Թեման նորից եթերում կլինի հաջորդ շաբաթ՝ ներկայացնելու տնտեսական ու սոցիալական անցուդարձը։ Գրեք մեզ, եթե կուզեք փողի այս կամ այն Թեման տեսնել մեր եթերում։