A
A
Նելլի Դավթյանը նշանակվել է միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, ըստ որի՝ Նելլի Դավթյանը նշանակվել է միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Նելլի Դավթյանին նշանակել միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ»,- ասված է որոշման մեջ:
Հիշեցնենք՝ միգրացիայի և քաղաքացիության ծառայության նախկին պետ Արմեն Ղազարյանը ազատվել էր պաշտոնից և նշանակվել ՆԳ նախարարի տեղակալ: