Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Մարզեր

«Կտորվում ենք, մեռնում ենք, սրանց ընտրեցինք ու մենք մեր ձեռով մեր փոսը փորեցինք». առեւտրական (տեսանյութ)

Այս տարվա օգոստոսից, ցամաքային ճանապարհով  առանց մաքսատուրքի քաղաքացիները կարող են Հայաստան բերել առավելագույնը 10 կիլոգրամ ապրանք: Մինչ այդ՝ սահմանված քաշը 25 կիլոգրամ էր: Քաշի սահմանափակումը խիստ անդրադարձել է Հայաստան-Վրաստան սահմանի բնակչության սոցիալական վիճակի և հատկապես առեւտրով զբաղվողների եկամուտների վրա:

« Բա ստեղի ապրող ժողովուրդը գնումա, չի կարում մի դամաշնիկ անցկացնի,գնումա ընտանիքի համար մի երկու չուստ բանա բերում ,ապրում, դա էլ կտրվեց,,մեր երկիրը էս խի սենց քանդվեց,էս ղեկավարության համար պայքարել եմ,գոռացել եմ , որ մեր կյանքն ավելի լավ ըլի»,-ասում է Կարինե Աբրահամյանը:

Տիկին Կարինեն շուկայի հնաբանակներից է: Հիշում ու հիշեցնում է.տարիներ առաջ, նախկին իշխանությունների ժամանակ իրենց՝ բագրատաշենցի առեւտրականներին հալածում էին, իրենք էլ շարունակ դժգոհում էին առանց մաքսազերծման  50 կիլոգրամ ապրանք տեղափոխելու համար, իսկ հիմա 10 կիլոգրամ են տեղափոխում ու էլի խնդիրներ ունենում մաքսատանը:

Մինչև 10 կիլոգրամ քաշի սահմանումից հետո շուկան դատարկվել է, արտադրանքը միայն տեղական է ու գինը բարձր, որով պայմանավորված էլ գնորդներ գրեթե չկան, եղած միրգը միայն օղեհումք է դառնում:

«Առեւտուր չկա,որ առեւտուր լիներ ստեղ սենց պարապ կնստեինք »,-ասում է Սամվել Մնացականյանը:

 

Ալավերդի

Անկյուն+3 հ/ը