Ո՞ր մեկի դեմ պայքարենք ,գելերի թե՞ թափառող շների. կատակասեր հովիվը (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԻնչպես Տաշիրի շրջանի բոլոր գյուղերում, Նովոսելցովոյում էլ մարդկանց ապրուստի հիմնական միջոցը անասնապահությունն է: Բայց ոլորտում խնդիրներ շատ կան ,գայլերի ու վայրի շների հարձակումներից սկսած՝ մինչև գյուղմթերքի ցածր գներ:
Հոտը բարով-խերով սարից իջնելուց հետո ,այստեղ յուրաքանչյուրը լավ գիտի իր անելիքը:Օրինակ, վերջերս տարածված մի թևավոր խոսք կա,որ գյուղացիները մեջբերում են. ոչխարները՝ անձնագրով, ու այդ կարևոր գործը տիկին Նարինեն է իր ուսերին կրում : Ասում է՝ գյուղում մի շատ լավ ավանդույթ էլ կա ,բոլորը մեկը մեկին օգնում են ,ով ինչով կարողանում է,ինքն էլ ֆիզիկական աշխատանքից ծուլանում է ,բայց գտել է իր աշխատանքը՝ գրել-ջնջելու գործ լինի ,այն էլ ինչպես կանի:
Տիկին Նարինեն, ով բոլորից լավ է տեղյակ գյուղում կենդանիների գլխաքանակից, ասում է՝ վերջին տարիներին գյուղը տարածաշրջանում, առավել հայտնի է դարձել մանր եղջերավոր կենդանիների բուծությամբ, մասնավորապես՝ ոչխարաբուծությամբ: Մարդիկ էլ հասկացել են. այն ավելի ձեռնտու է ,քան օրինակ ՝ կով պահելը:
Գյուղացիները դեռ ժամանակ ունեն հաշվել իրենց կրած վնասներն ու օգուտները,իսկ մինչ այդ՝ կշարունակեն աշխատել,նվիրվել թե գյուղին ,թե հողին: Բայց նախկինում ամբողջությամբ ռուսաբնակ գյուղը, այսօր տարածաշրջանում առավել հայտնի է «կորած-մոլորված» անունով, որտեղ անծանոթներ,առավել ևս գյուղով հետաքրքրվողներ հազվադեպ են գալիս, ասել է թե՝ լքված ու անտեսված է Նովոսելցովոն: Գյուղում մնացողների հուշերում էլ դեռ թարմ է երբեմնի Կալինինոյի շրջանի շեն գյուղը, որտեղ մարդիկ անհոգ էին ապրում:
Անկյուն+3