Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Փյունիկը» հաղթեց պատանեկան հավաքականին

Սպորտ
45bf1df74ff47f508d9976c38d37d73e

 

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն Երեւանի «Փյունիկը» նախապատրաստվելով ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի որակավորման 2-րդ փուլի հանդիպմանը, ստուգողական խաղ անցկացրեց Հայաստանի մինչեւ 19 տարեկան ֆուտբոլիստների հավաքականի հետ: Ֆուտբոլի Ակադեմիայում կայացած ստուգատեսն ավարտվեց փյունիկցիների հաղթանակով` 2:1:

Առաջին խաղակեսի 20-րդ եւ 29-րդ րոպեներին աչքի ընկան «Փյունիկի» ֆուտբոլիստներ Հովհաննես Հովհաննիսյանը եւ Էդգար Մալաքյանը: Ընդմիջումից հետո Դավիթ Արշակյանը խփեց միակ պատասխան գոլը:

Հիշեցնենք, որ «Փյունիկը» ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի որակավորման 2-րդ փուլում մրցելու է Չեխիայի չեմպիոն «Վիկտորիայի» հետ: Թիմերի առաջին հանդիպումը տեղի կունենա հուլիսի 12-ին, «Հանրապետական» մարզադաշտում: Այդ հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել 38-ամյա շվեդացի խաղավար Մայքլ Լերջյուսը, որը երրորդ անգամ է սպասարկելու եվրոգավաթի հանդիպում: