Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կազինոյում սպանել են բասկետբոլիստի

Սպորտ
688822b15dd2a744665939cd79d8becf

Բասկետբոլի Չեռնոգորիայի հավաքականի անդամ Լյուբոմիր Յովանովիչը երեկ կեսգիշերին սպանվել է անհայտ հանցագործի կողմից:

Ինչպես տեղեկացնում են տեղի լրատվամիջոցները, 24-ամյա բասկետբոլիստը խաղընկերների հետ գտնվելիս է եղել Ցետինա քաղաքի կազինոյում, երբ անհայտ հանցագործը կողոպտելու համար ներս է մտել եւ ատրճանակից կրակոցներով սպառնացել խաղացողներին:

Փամփուշտներից մեկը անդրադարձ է կատարել եւ դիպել Լյուբոմիր Յովանովիչի կրծքին: Բասկետբոլիստին չնայած տեղում առաջին բուժօգնություն են ցույց տվել, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել:

Անհայտ հանցագործը արագ հեռացել է կազինոյից եւ թաքնվել ոստիկաններից: