Արջերի համար լրացուցիչ սննդի աղբյուրի ապահովումը նպաստում է մարդկանց հետ կոնֆլիկտների նվազեցմանը
Աջակցիր «Ա1+»-ինFPWC-ն շարունակում է հոգ տանել Հայաստանի գորշ արջերի մասին։ Տեղեկացնում են, որ արջերի արհեստական կերակրման ծրագրի միջոցով, կարողացել են նվազեցնել նրանց այցելությունները բնակավայրեր։
«Մեր կողմից արհեստական կերակրման վայրերն ընտրվում են մանրակրկիտ ուսումնասիրությունից հետո՝ հաշվի առնելով այցելությունների վայրերը, ինչպես նաև՝ դրանք չեն լինում նույն վայրերում և չեն կրում պարբերական բնույթ՝ արջերի մոտ սովորություն չձևավորելու նպատակով։ Ըստ գիտական վերլուծությունների, արջերի համար լրացուցիչ սննդի աղբյուրի ապահովումը նպաստում է մարդկանց հետ կոնֆլիկտների նվազեցմանը։ Այս մեթոդը թույլ է տալիս արջերին մնալ բնական միջավայրում, փոխարենը նվազեցնելով նրանց երկուստեք վտանգավոր այցերը մարդկանց բնակավայրեր։
Սա մեծ ձեռքբերում է մեր՝ արջերի պաշտպանության և մարդ-բնություն հարաբերությունների բարելավման ուղղությամբ։ FPWC-ն կշարունակի աշխատել ծրագրի զարգացման ուղղությամբ և կանոնավոր կերպով կտեղեկացնի ազդեցությունների մասին։
Հարգելի՛ հետևորդներ, հորդորում ենք ոչ մի դեպքում չկրկնել արհեստական կերակրման մեր փորձը՝ առանց գիտական հիմնավորումերի և մասնագետների մասնակցության։
Այս ծրագիրն իրականացվում է Bears in Mind-ի աջակցությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ։