Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեւոն Արոնյանը 3-րդն է աշխարհում

Սպորտ
3e363cbc3c07f60d440d66789d50b1e9

ՖԻԴԵ-ն հրապարակեց շախմատիստների եւ շախմատիստուհիների անհատական ռեյտինգները:

Տղամարդկանց աղյուսակը 2821 միավորով գլխավորում է նորվեգացի Մագնուս Կառլսենը: Երկրորդ տեղը զբաղեցնում է աշխարհի չեմպիոն, հնդիկ գրոսմայստեր Վիշվանաթան Անանդը` 2817 միավոր: Առաջատարների եռյակը կրկին եզրափակում է մեր շախմատիստ Լեւոն Արոնյանը` 2805:

100 ուժեղագույն շախմատիստների ցուցակում Հայաստանի գրոսմայստեր Սերգեյ Մովսիսյանը 42-րդն է, Վլադիմիր Հակոբյանը` 81-րդը, Գաբրիել Սարգսյանը` 84-րդը:

Կանանց աղյուսակի առաջին տեղը զբաղեցնում է հունգարուհի Յուդիթ Պոլգարը` 2699 միավոր: Մեր գրոսմայստեր Էլինա Դանիելյանը 2521 միավորով զբաղեցնում է 12-րդ տեղը: Առաջին 100 շախմատիստուհիների մեջ են գտնվում նաեւ Լիլիթ Մկրտչյանը (33-րդ տեղ) եւ Լիլիթ Գալոյանը (72-րդ):