Բացել լրահոսը Փակել լրահոսը
465890550_935528711933815_1694415045051696395_n
A A
Պաշտոնական

Պարեկները հայտնաբերել են դրիֆտ կատարած 31-ամյա երիտասարդին

Երևան քաղաքի պարեկները նոյեմբերի 3-ի ժամը 15.45-ի սահմաններում Տիգրան Մեծի պողոտայի և Խանջյան փողոցի խաչմերուկում նկատել են, որ «ԲՄՎ»-ի վարորդը, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության և երթևեկության մյուս մասնակիցների նկատմամբ, մեքենան վարում է անկանոն կողասահքով (դրիֆտ):
 
Պարեկները Մարգարյան փողոցում 31-ամյա վարորդին հայտնաբերել և, մեքենայով հանդերձ, տեղափոխել են Կենտրոնական բաժին:
 
Մեքենան տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք:Կազմված փաստաթղթերն ուղարկվել են քննչական բաժին: