A
A
Քաղաքապետը հանդիպել է շտապօգնության աշխատակիցների հետ
Աջակցիր «Ա1+»-ինԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը այց է կատարել Շտապբուժօգնություն ՓԲԸ՝ ծանոթանալու առկա պայմաններին և քննարկելու ոլորտում իրականացվող բարեփոխումները։
Այդ մասին հայտնում են Շտապբուժօգնությունից։
Այցի ընթացքում քաղաքապետը հանդիպել է շտապօգնության աշխատակիցների հետ, լսել նրանց խնդիրներն ու առաջարկները։ Խոսվել է շտապօգնության համակարգի արդիականացման, նոր սարքավորումների ձեռքբերման և մասնագետների մասնագիտական հմտությունների զարգացման մասին։
Քաղաքապետը ընդգծել է, որ շտապօգնության ծառայությունների որակի բարելավումը առաջնահերթություն է, և քաղաքապետարանը պատրաստ է սատարելու բոլոր հնարավոր միջոցներով՝ ապահովելու քաղաքային բնակչության առողջության պաշտպանության բարձր մակարդակը։
Նշենք նաև, որ ներդրվել են նոր տեխնոլոգիաներ, որոնք դյուրացնում են արտակարգ իրավիճակներում արագ արձագանքելու գործընթացը։