A
A
ԱՄՆ-ն ողջունել է Հայաստանին և Ադրբեջանին սահմանազատման հարցով կանոնակարգը պաշտոնականացնելու համար
Աջակցիր «Ա1+»-ինԱՄՆ պետքարտուղարությունը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի կողմից սահմանազատման ընթացակարգի կանոնների պաշտոնականացումը: Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլերը X հարթակում գրառում է կատարել այս առիթով, ուր, մասնավորապես, ասել է.
«ԱՄՆ-ը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի կողմից սահմանազատման ընթացակարգի կանոնների պաշտոնականացումը՝ այսպիսով ցույց տալով, որ շարունակական երկխոսության միջոցով հնարավոր է առաջընթացի հասնել։ Մենք աջակցում ենք երկու կողմերի աշխատանքին դեպի կայուն, արժանապատիվ խաղաղություն՝ հանուն տարածաշրջանի անվտանգության և բարգավաճման»,- գրել է պետքարտուղարության խոսնակը։