Բացել լրահոսը Փակել լրահոսը
image00004
A A
Պաշտոնական

Հակոբ Արշակյանը հանդիպել է ԱՍԵԱՆ միջխորհրդարանական վեհաժողովի գլխավոր քարտուղարին

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը եւ պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը հանդիպել են ԱՍԵԱՆ միջխորհրդարանական վեհաժողովի գլխավոր քարտուղար Սիթի Ռոզամարիենտի Դաթո Հաջի Աբդուլ Ռահմանի հետ:

ԱԺ փոխնախագահը շնորհակալություն է հայտնել գլխավոր քարտուղարին՝ Հայաստանին դիտորդի կարգավիճակ տրամադրելու հարցում աջակցելու համար:

Հանդիպմանը քննարկվել են ՀՀ ԱԺ եւ ԱՍԵԱՆ խորհրդարանական վեհաժողովի հետ համագործակցության հնարավոր հեռանկարները:

Յանթի Ռահմանն իր հերթին կարեւորել է Հայաստանի մասնակցությունն AIPA-ի աշխատանքներին՝ այն համարելով կարեւոր հարթակ ԱՍԵԱՆ ԽՎ-ի հետ կապեր հաստատելու թե՛ բազմակողմ, թե՛ երկկողմ մակարդակներում:

Կողմերը համագործակցությունը շարունակելու պատրաստակամություն են հայտնել: