Բացել լրահոսը Փակել լրահոսը
460875753_500804519582322_6559671766422683589_n
A A
Պաշտոնական

Սևան-Իջևան ավտոճանապարհին բեռնատար է կողաշրջվել

Սեպտեմբերի 23-ին, ժամը 16։34-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևան քաղաքի սննդի կետից դեպի Իջևան քաղաք տանող ավտոճանապարհին բեռնատար է կողաշրջվել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
 
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Սևան-Իջևան ավտոճանապարհի մոտ 80-րդ կմ-ի մոտակայքում բախվել են «Ford» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ս․ Հ․, ծնված 1990 թ.) և «Iveco» մակնիշի գազ տեղափոխող բեռնատարը (վարորդ՝ Մ․ Գ․, ծնված 1983 թ.)․ շարունակելով ճանապարհը՝ բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել. ավտոբաքից տեղի է ունեցել դիզվառելիքի արտահոսք։
Շտապօգնության աշխատակիցները բեռնատարի վարորդին տեղում ցուցաբերել են բուժօգնություն։
 
Փրկարարները սահմանազատել են տարածքը և կատարել ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ։