Գյուղամիջում նստած, խաղաղությանը սպասելով (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՎերջին երկու ամիսներին Տավուշի Կիրանց գյուղը ամենաշատ քննարկվող թեմաների կիզակետում էր,հիմա էլ ոչինչ չի փոխվել, պարզապես նկարահանման գրեթե ավարտին՝ մենք տեղեկացանք, որ գյուղում և գյուղից դուրս նկարահանումներ իրականացնելու համար այսուհետ անհրաժեշտ է լինելու Ազգային անվտանգության ծառայության գրավոր թույլտվությունը:
Բայց գյուղի փողոցներում վեր ու վար անելուց հետո, օրը ցերեկով էլ շատ մարդ չես հանդիպի: Տպավորություն է, որ կիրանցեցին խորը քնի մեջ է մտել: Հանդիպող մարդիկ էլ հեռվից շրջանցում են մեզ, իսկ եթե դեմ դիմաց են հանդիպում, մի տեսակ վախեցած ու զգուշավոր են պատասխանների ընտրության հարցում։ Աղվան Նազարյանն էլ այն հազվադեպ հանդիպած մարդկանցից է,ով, ի վերջո, ցանկություն ունեցավ հարցազրույց տալ: Ասում է. ինքը դժգոհ չէ գյուղի նոր գծված սահմաններից, սահմանն արդեն հստակ է, ու երկուստեք ընդունելի , այդ գծից այս կողմ ՀՀ-ն է, իսկ այն կողմ՝ ՀՀ-ն չէ:
Անկյուն+3