Բացել լրահոսը Փակել լրահոսը
457615867_484386414557466_74267340265618315_n
A A
Պաշտոնական

ՃՏՊ Երևան-Մեղրի ավտոճանապարհին. կան տուժածներ

 
Օգոստոսի 31-ին, ժամը 20:09-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մ-2 Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
🚒Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-2 Երևան-Մեղրի ավտոճանապարհի 141-րդ կմ-ին բախվել են «BMW» (վարորդ՝ Ա. Գ., ծնված 1994 թ.) և «KIA» (վարորդ` Ա. Ի., ծնված 2002 թ.) մակնիշների ավտոմեքենաները. երթևկությունը դարձել է միակողմանի։
Սեպտեմբերի 1-ին, ժամը 02:08-ի դրությամբ երթևկությունը երկկողմանի վերականգնվել է:
Փրկարարները ավտոմեքենաների վարորդներին և «KIA» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ՝ Ա. Մ.-ին (ծնված 2002 թ.) ու Հ. Մ.-ին (ծնված 2002 թ.) մոտեցրել են շտապօգնությանը, ովքեր հոսպիտալացվել են բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։