Բացել լրահոսը Փակել լրահոսը
456776856_479205551742219_545718990227927721_n
A A
Պաշտոնական

Հրդեհ Գյումրի քաղաքում

Օգոստոսի 24-ին, ժամը 11:48-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գյումրի քաղաքի Մայակովսկու փողոցի տներից մեկի տանիքում:
 
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ:
 
Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:24-ին, մարվել՝ 12:56-ին: Այրվել են տան ամառային խոհանոցի տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 50 քմ), առաստաղի երեսպատումը և հարակից տան տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 100 քմ)։