Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Փորձ է արվել փաթեթի ներնետման միջոցով «Սևան» քրեակատարողական հիմնարկ անցկացնել արգելված իրեր

Քրեակատարողական ծառայողները հայտնաբերել են հերթական ներնետված փաթեթը

 

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Սևան» տարածքային բաժնում ստացվել էին օպերատիվ տեղեկություններ այն մասին, որ փորձ է արվելու փաթեթի ներնետման միջոցով «Սևան» քրեակատարողական հիմնարկ անցկացնել արգելված իրեր։

Իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները՝ «Սևան» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները վերոնշյալ տարածքային բաժնի ծառայողների հետ համատեղ օգոստոսի 19-ին՝ ժամը 09։50-ի սահմաններում, զննության են ենթարկել հիմնարկի ողջ տարածքը։

Արդյունքում՝ հիմնարկի մասնաշենքերից մեկին հարող խոտածածկի վրայից հայտնաբերել են փնտրվող փաթեթը՝ ամրացված թելով և լուսարձակող կրակայրիչով։ Փաթեթում առկա է եղել 2 բջջային հեռախոս։

Դեպքի առթիվ ձեռնարկվել են համապատասխան միջոցներ արգելված իրերի պատկանելիությունը բացահայտելու ուղղությամբ։