Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Հեղուկացված ածխաջրածնային գազի լցակայանի գործունեություն է դադարեցրել, 𝟐-ն ապամոնտաժվել են, 𝟏-ը՝ կապարակնքվել

ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը Գեղարքունիքի, Կոտայքի և Լոռու մարզերում բենզալցակայանի, գազաբենզալցակայանի, հեղուկացված ածխաջրածնային գազի լցակայանի գործունեություն է դադարեցրել, 𝟐-ն ապամոնտաժվել են, 𝟏-ը՝ կապարակնքվել

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարագրերի հիման վրա Տեսչական մարմինը հրդեհատեխնիկական հետազոտություններ է իրականացրել ՀՀ Գեղարքունիքի մարզ, Սևան քաղաք, Երևանյան խճուղի 74 հողամաս հասցեում գործող «Լունա» հանգստի գոտու տարածքում շահագործվող բենզալցակայանի, ՀՀ Կոտայքի մարզ, գ. Զովունի, 1-ին փողոց 239 հասցեում շահագործվող գազաբենզալցակայանի, ինչպես նաև ՀՀ Լոռու մարզ, Սպիտակ համայնք, գ․ Մեծ Պարնի 24 փողոց, թիվ 27 հասցեում շահագործվող հեղուկացված ածխաջրածնային գազով լցակայանի՝ (ՀԳԼԿ) նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի պահանջների կատարման նկատմամբ։

Գեղարքունիքի, Կոտայքի և Լոռու տարածքային բաժինների հրդեհային և տեխնիկական անվտանգության մասնագետները պարզել են, որ անհատ ձեռնարկատերերի կողմից շահագործվող օբյեկտներում՝ Սևան քաղաքում գտնվող բենզալցակայանում, Լոռու մարզի Սպիտակ համայնքում գտնվող հեղուկացված ածխաջրածնային գազի լցակայանում, Կոտայքի մարզի Զովունի գյուղում գտնվող գազաբենզալցակայանում առկա են նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի պահանջների մի շարք խախտումներ։ 

Հաշվի առնելով նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի պահանջների կատարման թույլ տրված խախտումները, ինչպես նաև այդ խախտումների ռիսկայնությունն ու վտանգավորության աստիճանը՝ ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարի կողմից վերոնշյալ բենզալցակայանի, հեղուկացված ածխաջրածնային գազով լցակայանի ու գազաբենզալցակայանի  գործունեությունը դադարեցնելու որոշումներ են կայացվել։ 

ՔՏՀԱ տեսչական մարմնի և Գեղարքունիքի մարզի Սևանի համայնքապետարանի փոխգործակցությամբ պետական սեփականության հողամասի վրա կառուցված բենզալցակայանն ապամոնտաժվել է։ 
Կոտայքի մարզի Զովունի գյուղում գտնվող գազաբենզալցակայանը  Տեսչական մարմնի և Հարկադիր կատարման ապահովման ծառայության համատեղ աշխատանքի արդյունքում կապարակնքվել է։
Լոռու մարզի հեղուկացված ածխաջրածնային գազով լցակայանն ապամոնտաժվել է՝ օբյեկտը շահագործող տնտեսավարողի սեփական նախաձեռնությամբ։