Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Օրացույց.12-ը oգոստոսի. Ռոբերտ Քոչարյան.3 հոգի շատ լավ են զգում իրենց (տեսանյութ)

«Հայծխախոտ» ընկերության պատրաստի արտադրանքի արտադրամասի դռները կնքված են, այստեղ աուդիտորական ստուգումներ են եւ արտադրության իրավունք չկա։Ստուգումների պահանջը խոշոր փայատերերից մեկի՝ Կարեն Բաբայանի, պահանջով է, մեկ ամսվա ընթացքում պետք է իրականացվեր գույքագրում եւ դռները բացվեր։ Սակայն գույքագրումն արված չէ, բաժնետերն անհանգստացած է, բյուջե չի մտնում մոտ 40 միլիոն դրամ, աշխատավարձեր չեն վճարվում։

1998-ի օգոստոսի 12-ին ստուգումներ իրականացնող «Բիզնես կոնսալթինգ» ընկերությունը պետք է գար եւ բացեր արտադրամասի դռները Երեւանի քաղաքապետարանի «Կիլիկիա» ֆուտբոլային ակումբը Օսլոյում մասնակցել է Նորվեգիայի գավաթի խաղարկությանը։12-14 տարեկաններից ձեւավորված ակումբը նվաճել է իր տարիքային խմբի Նորվեգիայի գավաթը եւ հիմա նրանց մեծարում են Ազգային օլիմպիական կոմիտեում։ Մասնավորապես Խորեն Հովհաննիսյանի որդին՝ Ժորան, այստեղ արժանանում է լավագույն խաղացողի մրցանակին։

1999-ի օգոստոսի 12-ին վարչապետ Վազգեն Սարգսյանը հանդիպում է Հայաստանի խոշորագույն հարկատուների հետ ։Այստեղ է Գուրգեն Արսենյանը, Սամվել Ալեքսանյանը, Խաչատուր Սուքիասյանը։ Վազգեն Սարգսյանը վստահեցնում է, որ նրանց գործունեությանը ոչ մեկը չի խոչընդոտելու , նրանց համար երաշխավորեց 4-ամյա կայունություն հետեւյալ բառերով՝ գոնե 4 տարի երկրի նախագահը, վարչապետը եւ Ազգային Ժողովի նախագահը չեն փոխվելու։

Էրեբունի օդանավակայանում Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաօդային զորամիավորումները 2000 թվականի այս օրը նշում են ռուսական ռազմաօդային ուժերի օրը ։Հայկական բանակի որոշ ներկայացուցիչներ այս տոնը համարում են նաեւ իրենցը 2000 թվականի այս օրը Հայաստանում շնորհվում է «պատվավոր սարեցի» կոչումը։ Առիթը Սամվել Ավագյանի ցուցահանդեսն է։ Կոչումը շնորհվում է Սյունիքի մարզի Ուխտասարում, որի քարերը ծածկված են հնագույն եւ անբացատրելի որմնանկարներով   2000 թվականի այս օրերին մայրաքաղաքում ժամանցի եւ գոյության եղանակ է համարվում ձկնորսությունը ։Մարդիկ վերցնում են ձկան կեր, այսինքն, խայծ, կարթ եւ կանգնում Քանաքեռում գտնվող այս լճի եզրին։ Նրանց թիվը մոտ 80 ընտանիք է, բռնվող ձկներից են կարպը, սիգան, ձորի իշխանը։ Կա վտանգ, որ ապրուստի այս միջոցն էլ կկորցնեն -Ինչ որ մտքով անցնում ա երեւի սեփականաշնորհման հարցեր կա, դրա համար էս վիճակի բերեց հասցրեց, եւ ըսենց մամուռը, կեղտոտությունը, ամեն տեսակի աղբ լիքն ա բասեյնի մեջը։  

2001 թվականի օգոստոսի 12-ին Ռոբերտ Քոչարյանը խոսում է Բաշխիչ էներգետիկ ցանցերի սեփականաշնորհման կարեւորության մասին ։ Նա ասում է, որ եթե ցանցերը մնան պետական, մասնավորը պարզապես կգողանա էլեկտրական էներգիան եւ պետական բյուջեն ստիպված կլինի փոխհատուցել գողոնի դիմաց։ Պետությունն, ըստ նրա, գրեթե չպետք է սեփականություն ունենա. -Չկա մի պետական ձեռնարկություն, որը մենք կարող ենք համարել էֆեկտիվ աշխատող։ Չկա։ Բոլորը պարտքերում խրված, էներգետիկներին պարտք են, բյուջեին պարտք են, կենսաթոշակային ֆոնդին պարտք են։ Տնօրենն իրեն շատ լավ է զգում այդ պետական գործարանում, միգուցե ղեկավարության այսպես երկու-երեք հոգի շատ լավ են զգում, լավ մեքենաներով, միգուցե այսպիսի պրեստիժային դղյակներով,-ասում է Քոչարյանը:

-Նոր իշխանությունները խիստ անհանգստացած են ոճրագործության բացահատմամբ։ Էստեղ արդեն մենք կարող ենք հետեւություններ անել, թե ինչու են անհանգստացած։ Ուրեմն կապ ունեն ակնհայտ այդ հանցագործության հետ։ 2001-ի այս օրը «Հանրապետություն» կուսակցության նախագահ Ալբերտ Բազեյանը խոսում է հոկտեմբերի 27-ի մասին ։Նախկին վարչապետ Արամ Սարգսյանն ասում է, որ 27-ի բացահայտումը նախագահի երկրորդ ժամկետին հավակնող Ռոբերտ Քոչարյանի համար պետք է պատվի խնդիր լիներ։ Սակայն ինչու՞ Վազգեն Սարգսյանին ընկեր համարողը չի բացահայտում նրա սպանությունը   Նույն օրը վիրավոր ազատամարտիկները կառավարության շենքի առջեւ բողոքում են՝ հաղթել ենք պատերազմում, ինչու՞ ենք մեր հողի վրա վատ ապրում։Նրանք կառավարությունից պահանջում են նախորդ երկու ամսվա թոշակը։ Թե չէ վատ կլինի։  

2005-ի օգոստոսի 12-ին հայտնի է դառնում, որ Հայ-թուրքական գաղտնի բանակցություններում քննարկվում են Ցեղասպանության, սահմանի բացման եւ գրավյալ տարածքների ազատագրման հարցերը։ Ցեղասպանության մասով կողմերը համաձայնել են, որ պատմաբաններից կազմված հանձնաժողովում պետք է լինեն միայն Թուրքիայի, Հայաստանի եւ սփյուռքի գիտնականները եւ որեւէ երրորդ կողմ ներկայացված չպետք է լինի։

2011-ի օգոստոսի 12-ին ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը առաջարկում է ղարաբաղյան հակամարտության լուծման իր տարբերակը։ «Մենք պետք է Ադրբեջանին առաջարկենք Արցախի ազատագրված մոտ 5 հազար քառակուսի կիլոմետր տարածք վերադարձնելու փոխարեն մեզ վերադարձնեն Նախիջևանը: Այդպես է հնարավոր տևական խաղաղություն հաստատել»,- ասում է Վահան Շիրխանյանը։